Թերապիա
10 հետաքրքիր փաստ հիպերտոնիայի մասին. med.news.am
NEWS.am Medicine-ը հավաքել է 10 հետաքրքիր փաստ հիպերտոնիայի մասին, որոնցից շատերը Ձեզ անծանոթ են:
- Վիճակագրություն
Բարձր զարկերակային հիպերտոնիայով տառապում է աշխարհում ամեն երրորդ չափահաս մարդը: Հայաստանում այն ախտորոշվել է չափահասների 30%-ի , իսկ 60 տարեկանից բարձր մարդկանց 70%-ի մոտ: Ընդ որում, հիպերտոնիայով հիվանդ մարդկանց միայն 9%-ն է վերահսկում իր ճնշումը: - Սեռերի տարբերություն
Մինչեւ 45 տարեկան կանայք ավելի քիչ են տառապում բարձր զարկերակային ճնշումով, քան նույն տարիքի տղամարդիկ: Նրանց մոտ նաեւ ավելի քիչ են հանդիպում ինֆարկտի ու ինսուլտի դեպքեր, քանի որ կանանց էստրոգեն հորմոնը պաշտպանում է նրանց: Սակայն 65 տարեկանից բարձր կանայք ավելի հաճախ են տառապում հիպերտոնիայով, քան նույն տարիքի տղամարդիկ: - Տարբեր ռասաներ, տարբեր ճնշումներ
Հայտնի է, որ սեւամորթները ավելի հաճախ են տառապում հիպերտոնիայով, քան սպիատակամորթները: Իսպանացիների եւ լատինոամերիկացիների մոտ այս հիվանդությունն ի հայտ է գալիս բավականին երիտասարդ տարիքում: Աֆրիկացի տղամարդկանց 43%-ը, իսկ կանանց 45%-ը ունեն բարձր ճնշում, այն դեպքում, երբ սպիտակամորթների մոտ այս ցուցանիշը տատանվում է 30%-ի սահմանում, իսկ մեքսիկացիների մոտ՝ 27% է: - Սպիտակ խալաթի հիպերտոնիան
Բժշկի սենյակում շատ մարդկանց ճնշումը բարձրանում է: Այդ մարդկանց ճնշումը սովորաբար նորմայի սահմաններում է, բայց ստուգումների ժամանակ այն բարձրանում է, հավանաբար հուզմունքից, որն առկա է շատ մարդկանց մոտ, երբ նրանք գտնվում են բժշկի սենյակում: Այս երեւույթը ստացել է սպիտակ խալաթի հիպերտոնիա անվանումը: - Ճնշումը փոփոխական է
Զարկերակային ճնշումը փոփոխվում է օրվա ընթացքում: Երբ Դուք քնած եք, այն սովորաբար ցածր է, իսկ օրվա ընթացքում այն բարձրանում է: - Ճնշումը տարիք չի հարցնում
Հիպերտոնիայով տառապում են ոչ միայն մեծահասակները, այլեւ երբեմն երեխաները, պատանիները. ընդ որում բարձր ճնշումը նրանց համար նույնքան վտանգավոր է, որքան չափահասների համար: - Որոշ մարդիկ ավելի մեծ հակվածություն ունեն
Ոչ մեկը հիպերտոնիայից երաշխավորված չէ, սակայն որոշ մարդիկ ավելի հակված են այս խնդրի առաջացմանը, քան մյուսները: Հիպերտոնիան, մասնավորապես, ավելի հաճախ է հանդիպում ճարպակալումով տառապող մարդկանց մոտ, ինչպես նաեւ հարբեցողների եւ հորմոնալ հակաբեղմնավորիչներ ընդունող կանաց մոտ: - Ինչից է պետք խուսափել
Բարձր զարկերակային ճնշումը կանխարգելելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նվազեցնել կերակրի աղի եւ կենդանական ճարպի օգտագործումը: Խորհուրդ է տրվում խոզի եւ տավարի միսը փոխարինել ձկան եւ հավի մսով, իսկ կերակուրը պատրաստելիս օգտագործվող յուղն ու ճարպը փոխարինել բուսական յուղով: - Ինչ է պետք ուտել
Միրգն ու բանջարեղենը կարող են առողջ պահել անոթները, իսկ ճնշումը՝ նորմայի սահմաններում, այդ պատճառով անհրժեշտ է դրանք ներառել ամենօրյա սննդակարգի մեջ: Ի դեպ, ձմերուկը հայտնի է որպես ճնշում իջեցնող միջոց: - Եվ, իհարկե, ծխելը
Ծխելը զգալիորեն բարձրացնում է հիպերտոնիայի հավանականությունը: Ծխողները, եւ անգամ պասիվ ծխողները, ավելի հակված են ինֆարկտի եւ ինսուլտի առաջացմանը, այդ պատճառով ինչքան էլ որ անտրամաբանական հնչի, մասնագետները խորհուրդ են տալիս չչարաշահել ծխախոտը:
Հիշեցնենք, ար այսօր զարկերակային հիպերտոնիայի դեմ պայքարի միջազգային օրն է:
Կարդացեք նաև
Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...
Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...
Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...
Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...
Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...
Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...
«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:
Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...
Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...
Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...
Այտուցված ոտնաթաթեր
Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...
Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն